4 Օգոստոսի 2014, 729 - Ա
ԳԱՐԵԳԻՆ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ-հետախուզության գլխավոր վարչության պետ Գարեգին Մխիթարյանին տրամադրել 2014 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա արձակուրդի մասը` 2014 թվականի օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 4-ը ներառյալ։