Վարչապետի որոշումներ

4 Օգոստոսի 2014, 728 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 834-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի սեպտեմբերի 18-ի «Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միացման գործընթացները համակարգող հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու, համապատասխան ոլորտային աշխատանքային խմբերի ցանկը հաստատելու և այդ խմբերի ղեկավարներին նշանակելու մասին» N 834-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածում`
ա. «Տ. Սարգսյան» բառերը փոխարինել «Հ. Աբրահամյան» բառերով,
բ. «Կ. Մինասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ (Տեխնիկական կարգավորման հարցերով և Ծառայությունների և ներդրումների հարցերով աշխատանքային խմբերի ղեկավար)» բառերը փոխարինել «Գ. Բադալյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (Տեխնիկական կարգավորման հարցերով աշխատանքային խմբի ղեկավար)» և «Ս. Ավետիսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (Ծառայությունների և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի ղեկավար)» բառերով,
գ. «Գ. Մելքոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Գ. Մելքոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ» բառերով,
դ. «Ա. Պետրոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Պետրոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական» բառերով,
ե. «Ս. Կարայան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (Մաքսային և հարկային հարցերով, մակրոտնտեսական քաղաքականության հարցերով, մաքսատուրքերի բաշխման հարցերով աշխատանքային խմբի ղեկավար)» բառերը փոխարինել «Ս. Կարայան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (Մաքսային և հարկային հարցերով, մակրոտնտեսական քաղաքականության հարցերով, մաքսատուրքերի բաշխման հարցերով, մաքսային տեղեկատվական տեխնոլոգիաների և մաքսային անցակետերին ներկայացված պահանջների ուսումնասիրության հարցերով աշխատանքային խմբի ղեկավար) բառերով,
զ. հավելվածից հանել «Վ. Միրումյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ (Մաքսային տեղեկատվական տեխնոլոգիաների և մաքսային անցակետերին ներկայացված պահանջների ուսումնասիրության հարցերով աշխատանքային խմբերի ղեկավար)» բառերը.
2) որոշման N 2 հավելվածի`
ա. 2-րդ և 3-րդ կետերում «ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյան» բառերը փոխարինել «ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյան» բառերով,
բ. 8-րդ կետում «ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյան» բառերը փոխարինել «ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյան» բառերով,
գ. 10-րդ կետում «ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյան» բառերը փոխարինել «ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյան» բառերով,
դ. 11-րդ կետում «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյան» բառերը փոխարինել «ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայան» բառերով,
ե. 21-րդ կետում «ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյան» բառերը փոխարինել «ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական Արա Պետրոսյան» բառերով.
3) որոշման NN 1 և 2 հավելվածներում «ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավարի տեղակալ» բառերը փոխարինել «ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ» բառերով: