1 Օգոստոսի 2014, 724 - Ա
ՍԵՐԳԵՅ ԱԶԱՐՅԱՆԻՆ ԱԼՄԱԹԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրեն Սերգեյ Ազարյանին 2014 թվականի սեպտեմբերի 4-7-ը գործուղել Ալմաթի (Ղազախստանի Հանրապետություն)` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի նիստին, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունների համատեղ կոլեգիայի նիստին և հրշեջ-փրկարարական սպորտի աշխարհի 10-րդ առաջնության բացմանը մասնակցելու համար:
2. Սերգեյ Ազարյանի` Ալմաթի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սերգեյ Ազարյանի՝ Ալմաթի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։