Վարչապետի որոշումներ

1 Օգոստոսի 2014, 711 - Ա

ԱՇՈՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանին տրամադրել 2014 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը՝ 2014 թվականի օգոստոսի 4-15-ը ներառյալ։
2. Աշոտ Մարտիրոսյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային կարգավորման պետական կոմիտեի նախագահի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային կարգավորման պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վանիկ Ներսեսյանի վրա: