Վարչապետի որոշումներ

15 Հուլիսի 2014, 662 - Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Ստեղծել աշխատանքային խումբ՝ նույնականացման քարտերով, անձը հաստատող այլ փաստաթղթերով քվեարկություն իրականացնելու արդյունավետ մեխանիզմներ մշակելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով:
2. Հաստատել աշխատանքային խմբի կազմը` համաձայն հավելվածի:
3. Աշխատանքային խմբի ղեկավարին՝
1) քննարկել և մինչև 2014 թվականի օգոստոսի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել սույն որոշման 1-ին կետից բխող առաջարկություններ.
2) մինչև 2014 թվականի հոկտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր:

Հավելված

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր