Վարչապետի որոշումներ

18 Հուլիսի 2014, 676 - Ա

ԼԵՎՈՆ ԵՐԱՆՈՍՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանին տրամադրել 2014 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա արձակուրդը` 2014 թվականի օգոստոսի 4-ից մինչև սեպտեմբերի 2-ը ներառյալ։