Վարչապետի որոշումներ

18 Հուլիսի 2014, 671 - Ա

ՍՈՒՐԵՆ ԿԱՐԱՅԱՆԻ՝ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Եվրասիայի հարկային փորձագետների տարեկան սեմինարին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանի՝ 2014 թվականի հուլիսի 8-10-ը Վիեննա (Ավստրիայի Հան-րապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Սուրեն Կարայանի` Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։