18 Հուլիսի 2014, 670 - Ա
ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր ասամբլեայի 21-րդ հոբելյանական նստաշրջանին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանի՝ 2014 թվականի հունիսի 27-29-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը և ճանապարհածախսը կատարել «Հայաստանի Հանրապետության 2014 թվա-կանի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «03. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Արթուր Պողոսյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին։