Վարչապետի որոշումներ

18 Հուլիսի 2014, 667 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 988-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 9-ի «Սննդամթերքի անվտանգության ոլորտի մի շարք տեխնիկական կանոնակարգերի վերանայման ժամանակացույցը հաստատելու մասին» N 988-Ա որոշմամբ հաստատված ժամանակացույցի «Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը» սյունակի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերում «2014 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2014 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերով: