Վարչապետի որոշումներ

15 Հուլիսի 2014, 659 - Ա

ԳԱՐԵԳԻՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանին 2014 թվականի հուլիսի 16-18–ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` Եվրոպական Հարևանության և գործընկերության գործիքների ներքո իրականացվող Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագրի համատեղ ծրագրավորման հինգերորդ համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Գարեգին Մելքոնյանի՝ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գարեգին Մելքոնյանի՝ Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: