15 Հուլիսի 2014, 658 - Ա
ՄԵԽԱԿ ԱՊՐԵՍՅԱՆԻՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանին 2014 թվականի հուլիսի 16-18-ը գործուղել Մինսկ (Բելառուսի Հանրապետություն)` Մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում ԱՊՀ զբոսաշրջության բնագավառում համագործակցության զարգացման ռազմավարության իրականացման 2015-2017 թվականների միջոցառումների ցանկի նախագծի քննարկման նպատակով փորձագիտական խմբի աշխատանքներին մասնակցելու համար:
2. Մեխակ Ապրեսյանի՝ Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Մեխակ Ապրեսյանի՝ Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: