Վարչապետի որոշումներ

15 Հուլիսի 2014, 657 - Ա

ԳԱԳԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՎԻԼՆՅՈՒՍ ԵՎ ԿԱՈՒՆԱՍ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության անասնաբուժության բաժնի պետ Գագիկ Վարդանյանին 2014 թվականի հուլիսի 16-18-ը գործուղել Վիլնյուս և Կաունաս (Լիտվայի Հանրապետություն)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության և անարատ հում կաթի փորձաքննության «Պիյենո Տիրամաի» անկախ լաբորատորիայի կողմից համատեղ կազմակերպվող «Կաթի հումքի փորձաքննության և կովերի արտադրողականության փորձի ուսումնասիրում Լիտվայի Հանրապետությունում» խորագրով սեմինարին մասնակցելու համար:
2. Գագիկ Վարդանյանի՝ Վիլնյուս և Կաունաս գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գագիկ Վարդանյանի՝ Վիլնյուս և Կաունաս գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: