Վարչապետի որոշումներ

15 Հուլիսի 2014, 656 - Ա

ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետի և 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գ. Դումանյանին նշանակել «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունում Հայաստանի Հանրապետության մասնակցության երկրորդ գործողությունների ծրագրից բխող աշխատանքները համակարգող:
2. Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունում Հայաստանի Հանրապետության մասնակցության երկրորդ գործողությունների ծրագիրը մշակելու և ծրագրից բխող աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հունվարի 27-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 50-Ա, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի օգոստոսի 24-ի «Տ. Գևորգյանին «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության գործողությունների ծրագրից բխող աշխատանքների համակարգող նշանակելու մասին» N 817-Ա և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի սեպտեմբերի 29-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 931-Ա որոշումները:

Հավելված