Վարչապետի որոշումներ

15 Հուլիսի 2014, 654 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 995-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Եվրամիության՝ սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառների վերաբերյալ օրենսդրության հետ մոտարկման ծրագիրը հաստատելու մասին» N 995-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1 Վերահսկողության համակարգ բաժնի «Իրավական ակտի մոտարկման վերջնաժամկետը» սյունակում 2014 թ. դեկտեմբերի բառերը փոխարինել 2015 թ. հուլիսի բառերով, 2014 թ. հուլիսի բառերը` 2015 թ. փետրվարի բառերով.
2) «Անասնաբուժություն» բաժնի «Իրավական ակտի մոտարկման վերջնաժամկետը» սյունակում 2014 թ. դեկտեմբերի բառերը փոխարինել 2015 թ. հուլիսի բառերով.
3 Կենդանական ծագման մթերք բաժնի «Իրավական ակտի մոտարկման վերջնաժամկետը» սյունակում 2014 թ. հուլիսի բառերը փոխարինել 2015 թ. փետրվարի բառերով, 2014 թ. դեկտեմբերի բառերը` 2015 թ. հուլիսի բառերով.
4) Հավաստագրում և ավտոմատացում» բաժնի «Իրավական ակտի մոտարկման վերջնաժամկետը» սյունակում 2014 թ. դեկտեմբերի բառերը փոխարինել 2015 թ. հուլիսի բառերով.
5) Ներմուծում» բաժնի «Իրավական ակտի մոտարկման վերջնաժամկետը» սյունակում 2014 թ. դեկտեմբերի բառերը փոխարինել 2015 թ. հուլիսի բառերով, 2014 թ. հուլիսի բառերը` 2015 թ. փետրվարի բառերով.
6 Կենդանիների գրանցում բաժնի «Իրավական ակտի մոտարկման վերջնաժամկետը» սյունակում 2014 թ. դեկտեմբերի բառերը փոխարինել 2015 թ. հուլիսի բառերով.
7) Բուսասանիտարիա» բաժնի «Իրավական ակտի մոտարկման վերջնաժամկետը» սյունակում 2014 թ. դեկտեմբերի բառերը փոխարինել 2015 թ. հուլիսի բառերով, 2014 թ. մայիսի բառերը` 2015 թ. փետրվարի, 2014 թ. հունվարի բառերը` 2015 թ. փետրվարի, 2014 թ. փետրվարի բառերը` 2015 թ. փետրվարի, 2014 թ. մարտի բառերը` 2015 թ. փետրվարի, 2014 թ. ապրիլի բառերը` 2015 թ. փետրվարի բառերով: