10 Հուլիսի 2014, 643 - Ա
ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԿՐԻՏՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային գործընթացի կառավարման վարչության հատուկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ Կոնստանտին Կրիտյանին 2014 թվականի հուլիսի 23-25-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեությունը կանոնակարգող փաստաթղթերի մշակման հարցերով հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների փորձագետների խորհրդակցությանը մասնակցելու համար:
2. Կոնստանտին Կրիտյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կոնստանտին Կրիտյանի` Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: