9 Հուլիսի 2014, 637 - Ա
ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԻՆ, ՕՆԻԿ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՄԼԵՏ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի գլխավոր խորհրդական Օնիկ Ավանեսյանին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավար Համլետ Հակոբյանին 2014 թվականի հուլիսի 14-18-ը գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև աղետների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման ոլորտում կապերի ու համագործակցության ամրապնդման, ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիական հարցերով նախարարության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության միջև արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում փոխըմբռնման և համագործակցության վերաբերյալ հուշագրի դրույթների իրագործման հնարավորությունների համաձայնեցման համար:
2. Արմեն Երիցյանի, Օնիկ Ավանեսյանի և Համլետ Հակոբյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտա-սահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Երիցյանի, Օնիկ Ավանեսյանի և Համլետ Հակոբյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։