8 Հուլիսի 2014, 629 - Ա
ՍԻՐԱԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԳՏՆՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 19-ի N 1050-Ն որոշմամբ հաստատված՝ Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետություն արտահանվող գոմեշի մսի արտադրության նկատմամբ հսկողություն իրականացնող` Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության գծով ներկայացուցչի գործունեության կարգի 4-րդ և 6-րդ կետերը՝
1. Սիրակ Սուքիասյանին ազատել Հնդկաստանի Հանրապետությունում մշտապես գտնվող Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության գծով ներկայացուցչի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով լուծել Հնդկաստանի Հանրապետությունում մշտապես գտնվող` Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության գծով ներկայացուցիչ Սիրակ Սուքիասյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը։