Վարչապետի որոշումներ

7 Հուլիսի 2014, 620 - Ա

ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին տրամադրել 2014 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը և լրացուցիչ արձակուրդը` 2014 թվականի օգոստոսի 11-25-ը ներառյալ:
2. Արմեն Գևորգյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի վրա: