Վարչապետի որոշումներ

15 Մարտի 2006, 179 - Ա

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի «բ» ենթակետի` 2006 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին «Տեղեկատվական տեխնոլոգիաների ամիս» խորագրով միջոցառումներ անցկացնելու նպատակով`

1. Ստեղծել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ամիս» խորագրով միջոցառումները համակարգող հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում մշակել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ամիս» խորագրով միջոցառումների ծրագիրը և այն ներկայացնել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի քննարկմանը:

3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` համակողմանի աջակցություն ցուցաբերել հանձնաժողովի աշխատանքներին:

Արխիվ

2024

2023