Վարչապետի որոշումներ

2 Հուլիսի 2014, 608 - Ա

ՎԱԽԹԱՆԳ ՄԻՐՈՒՄՅԱՆԻՆ ԲԵԼԳՐԱԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանին 2014 թվականի հուլիսի 2-5-ը գործուղել Բելգրադ (Սերբիայի Հանրապետություն)՝ Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության 2014 թվականի ընդհանուր համագումարին մասնակցելու համար:
2. Վախթանգ Միրումյանի՝ Բելգրադ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վախթանգ Միրումյանի` Բելգրադ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։