2 Հուլիսի 2014, 606 - Ա
ԽԱՉԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ` ՄԱԱՍՏՐԻԽՏ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիայի կոմիտեի 5-րդ նստաշրջանին, «Աղտոտիչների արտանետման և տեղափոխման ռեգիստրների մասին» արձանագրության կողմերի հանդիպման երկրորդ նստաշրջանին և դրանց շրջանակներում կայանալիք բարձրաստիճան պաշտոնյաների հավաքին մասնակցելու նպա-տակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի` 2014 թվականի հուլիսի 1-3–ը Մաաստրիխտ (Նիդերլանդների Թագավորություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Խաչիկ Հակոբյանի՝ Մաաստրիխտ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: