Վարչապետի որոշումներ

30 Հունիսի 2014, 600 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին նախորդող բանակցություններին մասնակցելու նպատակով պատվիրակության անդամների` համաձայն հավելվածի, 2014 թվականի մայիսի 25-29-ը Աստանա (Ղազախստանի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Կարինե Մինասյանինը և Սուրեն Կարայանինը՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շավարշ Քոչարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին (միայն գիշերավարձը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի):
2. Պատվիրակության ղեկավարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել պատվիրակության անդամների` Աստանա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

Հավելված