Վարչապետի որոշումներ

20 Հունիսի 2014, 575 - Ա

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ՝ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Իտալիայի ժառանգության, մշակութային կապերի և զբոսաշրջության նախարարի հետ հանդիպում ունենալու, ինչպես նաև «Աջակցության հայկական հաստատություններին տեղական մշակութային պահպանության և ամրակայման համար» ծրագրի ճանաչողական շրջայցին և գերմանահայկական ընկերության 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի՝ 2014 թվականի հունիսի 6-7-ը Վենետիկ և 2014 թվականի հունիսի 9-11-ը` Հռոմ և Միլան (Իտալիայի Հանրապետություն) գործուղումների օրապահիկը, իսկ 2014 թվականի հունիսի 12-15-ը` Բրանդենբուրգ, Վայմար և Պոտսդամ (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) գործուղման ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «03. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Հասմիկ Պողոսյանի` Իտալիայի Հանրապետություն գործուղումների գիշերավարձի ծախսերը, ինչպես նաև Իտալիայի Հանրապետություն և Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղումների ճանապարհածախսի արժեքի 50 տոկոսը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Իտալիայի Հանրապետություն և Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղումների արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը։