Վարչապետի որոշումներ

20 Հունիսի 2014, 569 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 737-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի սեպտեմբերի 4-ի «Շանսի-Նաիրիտ հայ-չինական համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի հայկական կողմի անդամներ նշանակելու մասին» N 737-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին և 2-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին» բառերով.
2) որոշման 2-րդ կետում՝
ա. «Ֆ. Գալստյան - «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկությունում հայկական կողմի ներկայացուցիչ» բառերը փոխարինել «Ս. Հովհաննիսյան - «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկությունում հայկական կողմի ներկայացուցիչ» բառերով,
բ. «Հ. Դավթյան - ՀՀ ֆինանսների նախարարի գլխավոր խորհրդական» բառերը փոխարինել «Հ. Դավթյան - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական» բառերով: