20 Հունիսի 2014, 562 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 411-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 411-Ն որոշման հա-վելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«պետաիրավական վարչության առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 178».
2) հավելվածից հանել «պետաիրավական վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 33» տողը.
3) հավելվածի ֆինանսատնտեսագիտական վարչության առաջատար մասնա-գետի N 92 պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «ա» ենթակետից հանել «(0600) տնտեսա-գիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենթ) մասնագիտությունների գծով» բառերը.
4) հավելվածի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության գլխավոր մասնագետ-հաշվապահի N 95 պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «ա» ենթա-կետից հանել «տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենթ) մասնա-գիտությունների գծով» բառերը.
5) հավելվածի ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետի N 165 պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 1-ին ենթակետը «տնտեսագիտություն (էկո-նոմիկա) և կառավարում (մենեջմենթ)» բառերից հետո լրացնել «կամ իրավագիտու-թյուն մասնագիտությունների գծով» բառերով.
6) հավելվածի ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետի N 124 պաշտոնի անձ-նագրի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Բաժնի գլխավոր մասնագետը՝
ա. աշխատակազմում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համա-կարգի միջոցով` սահմանված կարգի համաձայն իրականացնում է հսկողություն Հա-յաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վար-չապետի որոշումների‚ Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի արձանագրությունների, աշխատակազմի ղեկավար-նախարարի հանձնարարական-ների (այսուհետ` հանձնարարական) կատարման նկատմամբ¸
բ. hամակարգի միջոցով հսկողությունից հանում է կատարված հանձնարարա-կանները¸
գ. սահմանված ժամկետում նախապատրաuտում է տեղեկանք տվյալ եռամuյա-կում կատարված, չկատարված և ուժը կորցրած հանձնարարականների մասին¸
դ. սահմանված ժամկետում նախապատրաuտում է տեղեկանք Հայաuտանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների տարեկան ծրագրերի և գերակա խնդիրների կատարման մաuին¸
ե. բաժնի վարիչի հանձնարարությամբ` նախապատրաստում է բաժնի առջև դրված գործառույթներից ու խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վե-րաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ¸
զ. բաժնի վարիչի հանձնարարությամբ` մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակմանը¸
է. իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև բաժնի վարիչի հանձնա-րարությամբ, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվու-թյուններ, զեկուցագրեր և այլ գրություններ¸
ը. բաժնի վարիչին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություն-ներ վարչության աշխատանքներում մասնագետների, փորձագետների, գիտական հաստատությունների ներկայացուցիչների ներգրավելու և աշխատանքային խմբեր կազմավորելու վերաբերյալ¸
թ. բաժնի վարիչին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է զեկուցումներ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում կա-տարվող աշխատանքների վիճակի մասին¸
ժ. իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորու-թյուններ։
Բաժնի գլխավոր մասնագետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)։».
7) հավելվածի ընդհանուր բաժնի առաջատար մասնագետի N 125 պաշտոնի անձնագրի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Բաժնի առաջատար մասնագետը՝
1) էլեկտրոնային հաշվիչ համակարգում գրանցում է աշխատակազմում ստացված պաշտոնական փաստաթղթերը և դրանք փոխանցում բաժնի վարիչին.
2) էլեկտրոնային փոստի միջոցով կատարում է ելից փաստաթղթերի գրանցում և դրանք առաքում է հասցեատերերին.
3) թարգմանում և մուտքագրում է օտարերկյա և ԱՊՀ անդամ պետություններից ստացված փաստաթղթերը.
4) գրանցում է Հայաստանի Հանրապետության վարչապետի, աշխատակազմի ղեկավար-նախարարի մոտ և աշխատակազմում կայացած այլ խորհրդակցությունների արձանագրությունները.
5) հասցեատերերին տրամադրում է իրենց գրությունների շարժի և կատարման ընթացքի, իսկ աշխատակազմի աշխատողներին` աշխատակազմում ստացված փաստաթղթերի մասին տեղեկատվություն.
6) տարեկան մեկ անգամ կատարում է գործերի ու թղթապանակների հաշվառում, գրանցում և արխիվացում.
7) բաժնի վարիչի հանձնարարությամբ` մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
8) ճշգրիտ ու ժամանակին է կատարում իրեն վերապահված պարտականությունները՝ բաժնի վարիչին ներկայացնելով իր կատարած աշխատանքների մասին հաշվետվություններ, առաջարկություններ, զեկուցագրեր, տեղեկանքներ կամ այլ փաստաթղթեր.
9) ծառայողական պարտականությունները կատարելու համար սահմանված կարգով ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
10) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Բաժնի առաջատար մասնագետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: