17 Հունիսի 2014, 548 - Ա
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ՍԱՆՈՅԱՆԻՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 9-րդ նիստին և Պետերբուրգյան միջազգային իրավաբանական 4-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության միջազգային պայմանագրերի փորձաքննության բաժնի պետ Արմեն Սանոյանին 2014 թվականի հունիսի 18-20-ը գործուղել Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն):
2. Հովհաննես Մանուկյանի և Արմեն Սանոյանի՝ Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` գործուղումից
վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սանկտ Պետերբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը։