16 Հունիսի 2014, 546 - Ա
ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԷՎԱ ԲՅՈՐԼԻՆԳԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Շվեդիայի Թագավորության առևտրի նախարար Էվա Բյորլինգի գլխավորած պատվիրակության` 2014 թվականի հունիսի 13-ին Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում սննդի, փոխադրամիջոցների, հանդիպումների ու նիստերի անցկացման և ներկայացուցչական ծախսերը՝ 670000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվության: