Վարչապետի որոշումներ

16 Հունիսի 2014, 542 - Ա

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին տրամադրել 2014 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը ՝ 2014 թվականի հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։
2. Արմեն Աշոտյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանի վրա: