Վարչապետի որոշումներ

16 Հունիսի 2014, 541 - Ա

ՋԵՄՄԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանին 2014 թվականի հունիսի 17-19-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` հաշմանդամության ոլորտում իրականացվող բարեփոխումներին ծանոթանալու և երկկողմ համագործակցության ընդլայնման նպատակով քննարկումներ անցկացնելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ջեմմա Բաղդասարյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ջեմմա Բաղդասարյանի` Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: