Վարչապետի որոշումներ

16 Հունիսի 2014, 539 - Ա

ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԼՅՈՒԴՎԻԳՍՀԱՖԵՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայ-գերմանական համագործակցության շրջանակներում` «Շրջակա միջավայրի պահպանության և աղբահանության վերաբերյալ կրթություն» խորագրով ուսումնական այցին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանին 2014 թվականի հունիսի 16-20-ը գործուղել Լյուդվիգսհաֆեն (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն):
2. Ընդունել ի գիտություն, որ Լևոն Սարգսյանի` Լյուդվիգսհաֆեն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լևոն Սարգսյանի` Լյուդվիգսհաֆեն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնելը։
 

Արխիվ

2024

2023