16 Հունիսի 2014, 538 - Ա
ՌՈՒԶԱՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ՆԱՖՊԼԻՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանին 2014 թվականի հունիսի 16-18-ը գործուղել Նաֆպլիոն (Հունաստանի Հանրապետություն)` Եվրոպայի խորհրդի տարածական/տարածքային պլանավորման համար պատասխանատու նախարարների համաժողովի 16-րդ նստաշրջանին և Եվրոպայի խորհրդի տարածական/տարածքային պլանավորման համար պատասխանատու նախարարների համաժողովի ավագ պաշտոնյաների կոմիտեի նիստին մասնակցելու համար:
2. Ռուզան Ալավերդյանի՝ Նաֆպլիոն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուզան Ալավերդյանի՝ Նաֆպլիոն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: