Վարչապետի որոշումներ

10 Հունիսի 2014, 525 - Ա

ԱՐԵԳ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՄՈՆՏԵԳՈ ԲԵՅ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանին 2014 թվականի հունիսի 25-29-ը գործուղել Մոնտեգո Բեյ (Ճամայկա)՝ Կլիմայի ներդրումների հիմնադրամի ղեկավար կոմիտեի նիստին և Ցածր եկամուտ ունեցող երկրներում վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագրի ենթահանձնաժողովի նիստին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Արեգ Գալստյանի՝ Մոնտեգո Բեյ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արեգ Գալստյանի` Մոնտեգո Բեյ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023