10 Մարտի 2006, 175 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի 2005 թվականի ծառայողական գործունեության գնահատման դրական արդյունքները`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Մանասյանին պարգևատրել Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունում քաղաքացիական ծառայողների պարգևատրման համար նախատեսված դրույքաչափով:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին`ապահովել դրամական պարգևի հանձնումը: