Վարչապետի որոշումներ

2 Հունիսի 2014, 510 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 484-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Մինսկ գործուղելու մասին» N 484-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 3-րդ կետի 1-ին ենթակետում «Դավիթ Հարությունյանինը» բառերը փոխարինել «Գուրգեն Դումանյանինը» բառերով.
2) 3-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «Գագիկ Եգանյանինը» բառերը.
3) որոշման հավելվածում «Դ. Հարությունյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար» տողը փոխարինել «Գ. Դումանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ» տողով և հանել «Գ. Եգանյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ» տողը։