2 Հունիսի 2014, 506 - Ա
ԻՈՍԻՖ ԻՍԱՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԿ ԴԱՎԹՅԱՆԻՆ ԴԱՏՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ, «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ Իոսիֆ Իսայանին և Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանին 2014 թվականի հունիսի 2-5-ը գործուղել Դատուն (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն)՝ «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար։
2. Դատուն գործուղման հետ կապված գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կատարել`
1) Իոսիֆ Իսայանինը՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Հայկ Դավթյանինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Իոսիֆ Իսայանի և Հայկ Դավթյանի՝ Դատուն գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարվելու է «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Իոսիֆ Իսայանի` Դատուն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: