Վարչապետի որոշումներ

2 Հունիսի 2014, 511 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 396-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի մայիսի 4-ի «Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 396-Ա որոշման 55-րդ կետը: