Վարչապետի որոշումներ

2 Հունիսի 2014, 505 - Ա

ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին տրամադրել 2014 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը՝ 2014 թվականի հունիսի 2-13-ը ներառյալ։
2. Արմեն Երիցյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանի վրա: