Վարչապետի որոշումներ

27 Մայիսի 2014, 493 - Ա

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻՈՆ ԴԱՇՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՌՈՄՈԴԱՆՈՎՍԿՈՒ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Ռուսաստանի Դաշնության միգրացիոն դաշնային ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկու գլխավորած պատվիրակության՝ 2014 թվականի մայիսի 22-23-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը՝ 665000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրա-պետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաս-տանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրա-պետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվությունների: