Վարչապետի որոշումներ

23 Մայիսի 2014, 481 - Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով`
1. Սպորտի ոլորտում գործունեություն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից զբաղեցված` պետական սեփականություն հանդիսացող տարածքների արդյունավետ օգտագործման նպատակով ստեղծել նշված տարածքների բեռնվածության ուսումնասիրություն իրականացնող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` միջգերատեսչական հանձնաժողով) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Սպորտի ոլորտում գործունեություն ծավալող պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման լիազորություն իրականացնող մարմինների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաշվարկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի N 1490-Ն որոշմամբ սահմանված նորմատիվներով համապատասխան կազմակերպություններին հասանելիք տարածքների չափերը և մակերեսների մասին ամփոփ տեղեկատվությունը` տարածքների օգտագործման վերաբերյալ ծրագրի հետ միասին, ներկայացնել միջգերատեսչական հանձնաժողովին:
3. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` սույն որոշման 2-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո հնգամսյա ժամկետում ուսումնասիրել (անհրաժեշտության դեպքում ճշգրտել) ստացված տեղեկատվությունը և ուսումնասիրության արդյունքները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:
4. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին՝ աջակցել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին:

 

Հավելված