Վարչապետի որոշումներ

14 Մայիսի 2014, 424 - Ա

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԱՇԽԱԲԱԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին 2014 թվականի մայիսի 14-16-ը գործուղել Աշխաբադ (Թուրքմենստան)՝ Մահտումկուլի Ֆրագի և համամարդկային մշակութային արժեքներ խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու համար։
2. Հասմիկ Պողոսյանի` Աշխաբադ գործուղման օրապահիկի ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «03. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացված միջոցներից:
3. Ընդունել ի գիտություն, որ Հասմիկ Պողոսյանի՝ Աշխաբադ գործուղման հետ կապված ճանապարհածախսն ու կեցության ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Աշխաբադ գործուղման արդյուքների մասին հաշվետվություն: