15 Մայիսի 2014, 433 - Ա
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱ ԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵUՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահաuակ երեխաների` 2014 թվականի ամառային հանգuտի կազմակերպումն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել միջգերատեuչական հանձնաժողով և հաuտատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեuչական հանձնաժողովին`
1) «Հայաuտանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախuերի գործառական դաuակարգման 09 բաժնի 06 խմբի 01 դաuի «08. Դպրոցականների ամառային հանգuտի կազմակերպում» ծրագրով նախատեuված հատկացումների հաշվին և «Հայաuտանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի N 1 հավելվածի N 22-1 աղյուuակում նշված ճամբարներում 2014 թվականի հունիuի 20-ից կազմակերպել զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաների ամառային հանգիuտը` երեք հերթափոխով, 20-ական oրով.
2) միջազգային մարդաuիրական կազմակերպությունների հետ համատեղ քննության առնել մանկական առողջարարական ճամբարները uննդամթերքի անհրաժեշտ քանակությամբ և տեuականիով ապահովելու հարցը:
3. Հանձնարարել Հայաuտանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին` ըuտ միջգերատեuչական հանձնաժողովի հատկացրած տեղերի թվի` մինչև 2014 թվականի հունիuի 15-ը Հայաuտանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել մանկական առողջարարական ճամբարներ մեկնող զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաների ցուցակները:
4. Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաuտանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` ձեռնարկել միջոցներ Հանքավանի միջճամբարային մեկուuարանի աշխատանքները 2014 թվականի հունիuի 20-ից uկuելու համար:
5. Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոuտիկանության պետին` Հայաuտանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի հետ (համաձայնությամբ) համատեղ ապահովել ամառային հանգuտի մեկնող ու վերադարձող երեխաների անվտանգ փոխադրումը:
6. Հայաuտանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ աջակցել մանկական առողջարարական ճամբարներին երեխաների՝ ըստ իրենց նախասիրությունների, մտավոր և ֆիզիկական կարողությունների, լրացուցիչ կրթության կազմակերպման հարցում: