Վարչապետի որոշումներ

15 Մայիսի 2014, 432 - Ա

ՆԵՐՍԵՍ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԻ՝ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. «Եվրոպա Նոստրա» եվրոպական ժառանգության գլխավոր ասամբլեայի համագումարին, ինչպես նաև 2014 թվականի եվրոպական ժառանգության մրցանակակիրների ներկայացման և նրանց պաշտոնական մրցանակաբաշխության արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանի՝ 2014 թվականի մայիսի 3-5-ը Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «03. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ներսես Տեր-Վարդանյանի՝ Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: