15 Մայիսի 2014, 430 - Ա
ՍՈՒՐԵՆ ԿԱՐԱՅԱՆԻ՝ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի` Մոսկվա կատարվելիք այցի նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանի` 2014 թվականի մայիսի 6-8-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Սուրեն Կարայանի` Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։