Վարչապետի որոշումներ

20 Մայիսի 2014, 464 - Ա

ԳԵՂԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ՝ ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Քաղաքացիական ծառայության մարդկային ռեսուրսների կառավարում. ներկա իրավիճակ և հեռանկարներ թեմայով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի գիտակրթական վարչության պետ Գեղամ Սարգսյանի (համաձայնությամբ)` 2014 թվականի մայիսի 20-24-ը Աստանա (Ղազախստանի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին՝ ապահովել եռօրյա ժամկետում Գեղամ Սարգսյանի՝ Աստանա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
 

Արխիվ

2024

2023