Վարչապետի որոշումներ

20 Մայիսի 2014, 465 - Ա

ԳՐԻՇԱ ԲԱՂԻՅԱՆԻՆ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանին 2014 թվականի մայիսի 26-30-ը գործուղել Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն)՝ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության պատվիրակների համաշխարհային համագումարի 82-րդ գլխավոր նստաշրջանին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Գրիշա Բաղիյանի` Փարիզ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գրիշա Բաղիյանի՝ Փարիզ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Արխիվ

2024

2023