19 Մայիսի 2014, 453 - Ա
ԱՐՏՅՈՄ ՄՈՎՍԵՍՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանին 2014 թվականի մայիսի 21-23–ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` Եվրոպական աէրոնավիգացիայի թռիչքային անվտանգության գործակալության (եվրակոնտրոլ) ժամանակավոր խորհրդի 41-րդ նիստին մասնակցելու համար:
2. Արտյոմ Մովսեսյանի՝ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: