19 Մայիսի 2014, 451 - Ա
ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական խորհրդի ատենապետ Նարեկ Սարգսյանին 2014 թվականի մայիսի 19-21-ը գործուղել Իտալիայի Հանրապետություն` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարանի շենքի վերակառուցման աշխատանքներ իրականացնելու նպատակով իտալացի մասնագետների հետ հանդիպումներ ունենալու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Նարեկ Սարգսյանի՝ Իտալիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։