Վարչապետի որոշումներ

20 Մայիսի 2014, 462 - Ա

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ «ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերի պահանջներով՝
1. Ասիական զարգացման բանկի պատվիրակության հետ Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագրի շրջանակներում Ասիական զարգացման բանկի կողմից առաջարկվող 49 մլն ԱՄՆ-ի դոլար վարկի շուրջ Երևանում ավարտական բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Լիազորել բանակցային խմբի ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից քննարկել Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագրի նպատակներն ու իրականացման մանրամասները, վարկավորման պլանը, վարկավորման դրույթներն ու պայմանները, ինչպես սահմանված է վարկային համաձայնագրի նախագծում, և բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրություն:
  Հավելված_

Արխիվ

2024

2023