12 Մայիսի 2014, 403 - Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության` Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին միանալու հարցերով աշխատանքային խմբի 6-րդ նիստին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2014 թվականի մայիսի 12-16-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Կարինե Մինասյանինը, Գարեգին Մելքոնյանինը, Տիգրան Հարությունյանինը, Սուրեն Կարայանինը, Արա Պետրոսյանինը, Լուսինե Դավթյանինը, Գագիկ Քոչարյանինը, Լիլի Մաքսուդյանինը, Քրիստինե Պողոսյանինը և Կարինե Շահբազյանինը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շավարշ Քոչարյանինը և Լևոն Ամիրջանյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Պատվիրակության ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել պատվիրակության՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հավելված