30 Ապրիլի 2014, 377 - Ա
ԳԱՐԵԳԻՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԹՈՒՐ ՄԱՅՍՈՒՐՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության հետ համագործակցության վարչության պետ Արթուր Մայսուրյանին 2014 թվականի մայիսի 5-8-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն` Առևտրի համաշխարհային կազմակերպության քարտուղարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ համատեղ խորհրդակցություններ անցկացնելու, ինչպես նաև Շվեյցարիա-Հայաստան «Առևտրատնտեսական և ներդրումային հնարավորությունները Հայաստանում» խորագրով գործարար համաժողովին մասնակցելու համար:
2. Գարեգին Մելքոնյանի և Արթուր Մայսուրյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գարեգին Մելքոնյանի` Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։